Ամենաերկար կատուն ամերիկյան մեյն-կուն ցեղատեսակից -5 ամյա Սպոին է, երկարությունը քթի ծայրից մինչև պոչի հիմնամասը 123,2 սմ:
Հավանաբար ամենաարտասովոր կոլեկցիան Ավստրալիացի գրադարանավար Գրեմ Բարկերինն է, որը 26 տարում իր պորտից 22,1 գրամ կեղտ է հավաքել:
Ամենամեծ դդումը 821կգ քաշով և 4,73 մետր տրամագծով աճեցրել է ֆերմեր Կրիս Սթիվենը, Ամերիկյան Վիսկոնսին նահանգում:
27-ամյա Լաուրա Հեդլանդը 9852 տապակած խմորներից պատկերել է իր սկեսուրի դիմանկարը, այդ գործում նրան օգնել են իր 40 բարեկամները:
Ամենամյա մեքսիկական փառատոնի
շրջանակներում պատրաստվել է աշխարհի ամենամեծ մեքսիկական ազգային
կերակրատեսակը-էնչիլադան երկարությունը 70 մետր քաշը 1,5 տոննա
|