Главная Регистрация Вход
Приветствую Вас Гость!

☜❶☞ԺՈՐՈԲԼՈԳ☜❶☞ EVERYTHING FOR EVERYONE
Главная » 2011 » Հոկտեմբեր » 9 » Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները 2011-2012 թվականներին
17.17.26
Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները 2011-2012 թվականներին

Որն է ամենից թանկ ավտոմեքենան աշխարհում: 1987թ.-ին վաճառվեց 1931թ.-ի արտադրության "Bugatti Royale Kellner Coupe”` 8,700,000 ԱՄՆ դոլարով: Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը ծախսում է ավելի քան ութ միլիոն դոլար` մեքենա գնելու համար: Բայց, եթե Դուք ունեք փող և հնարավորություն, մի մասը կարող եք ծախսել սուպերմեքենաների վրա` սեփական հավաքածուն ունելու, հաճույք ստանալու կամ ուղղակի թիթիզանալու համար:

Այնուամենայնիվ, այս և շատ ուրիշ ավտոմեքենաներ չեն ընդգրկվել մեր "10 ամենից թանկ ավտոմեքենաները" ցանկում, որովհետև դրանք այսօր առկա չեն շուկայում, կամ ուղղակի կոնցեպտային արտադրության են:  

Ստորև բերված են 10 ամենից թանկ սերիական արտադրության ավտոմեքենաները:

1.Bugatti Veyron Super Sports$2,400,000: Բազային "Veyron”-ն արժե` $1,700,000: Սա ամենաարագընթաց մեքենան է. 0-100 կմ/ժ արագություն զարգացնում է ընդամենը 2,5 վայրկյանում: Այս ավտոմեքենայի առավելագույն արագությունն է 429 կմ/ժ: Երբ մրցում եք "Bugatti Veyron”-ի հետ, լավ կլինի պատրաստ լինեք պարտվելուն:

alt

 

2.Pagani Zonda Clinque Roadster` $1,850,000: Բացի այն բանից, որ սա ամենից էկզոտիկ մեքենան է համարվում, այն նաև ամենից թանկերի շարքում է: Մեքենան 0-100կմ/ժ արագության է հասնում 3,4 վայրկյանում և առավելագույն արագությունը 370 կմ/ժ է:

alt

 

3.1.Lamborghini Reventon$1,600,000: Երբևէ արտադրված ամենահզոր և ամենաթանկ Լամբորգինին է: Այն 0-100կմ/ժ արագության է հասնում 3,3 վայրկյանում: Այս մոդելի արտադրության սահմափակությունը և բացառիկ դիզայնը թանկության հիմնական պտճառներն են: Առավելագույն արագությունը 340 կմ/ժ է:

alt

 

3.2.Koenigsegg Agera R$1,600,000: Այս ավտոմեքենան 0-100կմ/ժ արագության է հասնում 2,8 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 379 կմ/ժ: Մեքենան ի վիճակի է զարգացնել 434,52 կմ/ժ արագություն, բայց դրա արագությունը սահմանափակված է էլեկտրոնիկայով: Որոշ փաստաթղթեր ձևակերպելուց հետո ընկերությունը, հնարավոր է, հանի սահմանափակումը: Եվ այդ դեպքում հարց է ծագում` արդյոք Բուգատին է ամենարագընթացը:

alt

 

4.McLaren F1` $970,000: Սա հենց այն նույն Մակլարեն մակնիշն է, որը 1994թ.-ին "Ֆորմուլա-1” ավտոմրցույթին ճանաչվեց ամենաթանկ և ամնաարագ ավտոմեքենան: Չնայած այն կառուցվել է 15 տարի առաջ, այն ունի աներևակայելի առավելագույն արագություն` 390 կմ/ժ և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,2 վայրկյանում:

 

5. Ferrari Enzo $670,000: Սա երբևէ կառուցված ամենահայտնի սուպերմեքենաներից է: Այն ունի 349 կմ/ժ առավելագույն արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,4 վայրկյանում: Այս մոդելից ընդամենը 400 օրինակ է արտադրվել, և դրանցից յուրաքանչյուրն այսօր աճուրդով վաճառվում է $1,000,000:

 

6.Pagani Zonda C12 F$667,321: Այս ավտոմեքենան արտադրված է իտալական փոքրիկ անկախ ընկերության կողմից: Այն խոստանում է զարգացնել 346 կմ/ժ-ից բարձր արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,5 վայրկյանում:

alt

 

7.SSC Ultimate Aero` $654,400: Մի խաբնվեք այս ավտոմեքենայի գնին: Չնայած այն գնով 7-րդ տեղում է, սակայն առավելագույն արագությամբ համարվում է աշխարհում 2-րդ օրինականորեն շահագործվողը: Այս ավտոմեքենային կարելի է հանդիպել փողոցում: Այն զարգացնում է ավելի քան 413 կմ/ժ առավելագույն արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 2,7 վայրկյանում: Այս գեղեցկուհին "Bugatti Veyron”-ի գնի կեսն արժե, սակայն բավականին հզոր է, որ մրցի դրա հետ: Այս մոդելից արտադրվելու է ընդեմը 25 օրինակ:

alt

 

8.Ascari A10` $650,000: Այս գազանը կարող է զարգացնել 346 կմ/ժ արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 2,8 վայրկյանում: Անգլիական Բենբերի առևտրային քաղաքում նախատեսվում է արտադրել այս ավտոմեքենայից ընդամենը 50 օրինակ:

alt

 

9.Saleen S7 Twin Turbo$555,000: Սա առաջին իրական ամերիկյան ավտոմեքենան է; Այն աշխարհում 3-րդն է արագությամբ: Այն զարգացնում է 399 կմ/ժ-ից բարձր արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,2 վայրկյանում: Ամերիկամետները հաճույքով կթիթիզանան այսպիսի ավտոմեքենայով:

alt

 

10.Koenigsegg CCX` $545,568: Այս շվեդացին շատ դժվար պայքարի մեջ է մտել, որպեսզի դառնա աշխարհի ամենաարագ ավտոմեքենան: Սակայն դեռևս այն 4-րդ է և զարգացնում է 394 կմ/ժ-ից բարձր արագություն: Սակայն այս մեքենայի արտադրողները չեն հանձնվում և մոտ ապագայում ամեն ինչ կանեն` ամենաարագի տիտղոսը նվաճելու համար:

alt

Այսքանը աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաների մասին:

Просмотров: 339 | Добавил: ZHORO16 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ԸՆՏՐԻՐ ՍՈՑ. ՑԱՆՑԸ

Добавить в избранное

ԺՈՐՈԲԼՈԳԻ QR ԿՈԴԸ

qrcode

ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԲԼՈԳԸ ՁԵՐ ԼԵԶՎՈՎ

Облако Тегов

3D TANK ONLINE

ANTIVIRUS

Результаты антивирусного сканирования

ԳԼՈԲՈՒՍ

Block title

Block title

...

...

Block title

«Секреты Ucoz»

ՕՐԱՑՈՒՅՑ

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

ԵՂԱՆԱԿԸ ԿԱՅՔՈՒՄ

Block title

FreeAvalanche - Лавина Бесплатного Трафика на Ваш Сайт

POPULAR SOFT

Block title

Моментальный обмен Webmoney WMR WMZ

Որոնում

KOCHAK.DO.AM

՝

Create a free website
Besucherzahler Marry a Russian Woman
счетчик посещений
Иконка сайта сделана при помощи favicon.ru

Block title

KOCHAK.DO.AM

ՎԱԶՈՂ ՏՈՂ

ԳՈՎԱԶԴԸ ԿՏԵՎԻ 1 ՇԱԲԱԹ: ԳԻՆԸ 200 ԴՐԱՄ: ԿԱՐՈՂ ԵՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՅՍ ՀԱՄԱՐԻՆ-093188814

ՄԻՆԻ ՉԱԹ

Կոմպի Տվյալները

IP

վիճակագրություն

-->
Ուրբաթ
29.03.2024
14.34.46


Այլ կայքերում հղումը ZHOROBLOG.DO.AM պարտադիր է: Բոլոր իրավունքները պատկանում են ԺՈՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ-ԻՆ: 2010-2012