Windows 8 ՕՀ-ը, որը պաշտոնապես ներկայացվել է սեպտեմբերի 13-ին, 24 ժամվա ընթացքում բեռնվել է ավելի քան 500 հազ. անգամ: Հաղորդում է All Things Digital-ը:
Մշակողների համար նախատեսված (Developer Preview) 32 կամ 64-բիթային տարբերակը կարելի է բեռնել այստեղից:
Ընդհանուր առմամբ՝ ՕՀ-ն ավելի կայուն ու հուսալի է, օգտագործում է ավելի քիչ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև շատ ավելի արագ է միանում քնած ռեժիմից հետո:
Windows 8-ի վերջնական տարբերակի թողարկումը սպասվում է 2012-ի երկրորդ կեսին: